Հայաստանում գողության, կողոպուտի և ավազակության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշներն աճել են

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մի շարք հանցատեսակների նվազում, որոնք առնչվում են գույքի հափշտակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։ Մասնավորապես՝ ավազակության դեպքերը նվազել են 7-ով կամ 9.2 տոկոսով՝ 2023 թվականի 76 դեպքից դառնալով 69 դեպք։ Կողոպուտի դեպքերը նվազել են 22-ով կամ 14.9 տոկոսով՝ 148-ից հասնելով 126-ի։

Գողության դեպքերը նվազել են 478-ով կամ 7 տոկոսով՝ 6868-ից դառնալով 6390։ Բնակարանային գողությունների դեպքերը նվազել են 9-ով կամ 1 տոկոսով՝ կազմելով 880 դեպք։ 

Վստահված գույքի հափշտակության դեպքերը նվազել են 58-ով կամ 14.1 տոկոսով՝ 410-ից դառնալով 352։ 

Միաժամանակ, դատախազությունը փաստում է մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշների աճի մասին, ինչը խոսում է նախաքննության մարմինների աշխատանքի արդյունավետության որոշակի բարձրացման մասին։ 

Մասնավորապես՝ ավազակության դեպքերի բացահայտման ցուցանիշը աճել է՝ կազմելով 43.5 տոկոս՝ նախորդ տարվա 22.4 տոկոսի դիմաց։ 

Կողոպուտի դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 27.8 տոկոս՝ 2023 թվականի 20.9 տոկոսի փոխարեն։ 

Վստահված գույքի հափշտակության դեպքերի բացահայտումը կազմել է 17.3 տոկոս՝ նախորդ տարվա 14.6 տոկոսի փոխարեն։ 

Համակարգչային հափշտակության դեպքերի բացահայտումը՝ 2.5 տոկոս՝ 2023-ի 1.7 տոկոսի փոխարեն։ 

Ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու դեպքերի բացահայտումը հասել է 25 տոկոսի՝ նախորդ տարվա 22.2 տոկոսի փոխարեն։ 

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ