Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերն աճել են ավելի քան 25 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերի զգալի աճ է արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։ Նախորդ տարվա 630 դեպքի փոխարեն 2024 թվականին գրանցվել է 788 դեպք՝ աճը կազմել է 158 դեպք կամ 25,1 տոկոս։

Աճ է գրանցվել նաև հանցատեսակի բացահայտման ցուցանիշում՝ 2023 թվականի 1,7 տոկոսից հասնելով 2,5 տոկոսի։ Դեպքերի կեսից ավելին՝ 428-ը կամ 54,3 տոկոսը, արձանագրվել է Երևան քաղաքում, որտեղ ցուցանիշն աճել է 47-ով կամ 12,3 տոկոսով։

Դատախազության գնահատմամբ՝ համակարգչային հափշտակությունների աճը պայմանավորված է մի քանի գործոններով՝ համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրերի արագ զարգացում, ֆինանսական ծառայությունների թվայնացում ու նորարարությունների ներդրում, անվտանգության թերություններ՝ ծրագրերում և բանկային վերահսկողական համակարգերում, քաղաքացիների կողմից բանկային քարտերի վավերապայմանների պահպանման կանոնների անտեղյակություն կամ անտեսում։

Հաշվետվությունում նշվում է, որ հանցավոր խմբերն ակտիվորեն շահագործում են քաղաքացիների անձնական տվյալների անհարկի տրամադրումը, հատկապես՝ բանկային քարտերի վավերապայմանները (այդ թվում՝ քարտի վրա նշված բոլոր թվերը)։ Դատախազությունն արդեն մի քանի տարի է՝ պարբերաբար իրազեկում է հասարակությանը՝ զգուշանալ այս հանցատեսակից և խստորեն հետևել անվտանգության կանոններին։

Նշվում է, որ համակարգչային հափշտակությունների մեծ մասը բազմադրվագ վարույթներ են․ 2024 թվականին դատարան ուղարկված մեկ քրեական վարույթ ներառել է 7882 դրվագ, մեկ այլ՝ 1404 դրվագ, ևս մեկ վարույթ՝ 712 դրվագ։

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով