Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները նվազել են

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման համաձայն՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի նվազում՝ 149 դեպքով կամ 1.3 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

Մասնավորապես, 2023 թվականին արձանագրվել է 11,420, իսկ 2024-ին՝ 11,271 դեպք։ Երևան քաղաքում նվազումը կազմել է 298 դեպք կամ 4.3 տոկոս՝ 6982-ից դառնալով 6684։

Միևնույն ժամանակ, որոշ հանցատեսակների շրջանակում արձանագրվել է աճ, այդ թվում՝ խարդախության դեպքերը աճել են 244-ով կամ 9.9 տոկոսով (2023-ին՝ 2472, 2024-ին՝ 2716), համակարգչային հափշտակության դեպքերը՝ 158-ով կամ 25.1 տոկոսով (2023-ին՝ 630, 2024-ին՝ 788), այլ հանցագործությունները սեփականության դեմ՝ 15-ով կամ 1.9 տոկոսով (2023-ին՝ 807, 2024-ին՝ 822)։

Հաշվետու տարում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ավելի քան 28 տոկոսը։

Դատախազության վերլուծության համաձայն՝ հանցագործությունների նվազման ֆոնին նկատվել է բացահայտման արդյունավետության նվազում. 2023 թվականի 9.7 տոկոսի փոխարեն 2024 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 7.5 տոկոս։

Բացահայտման նվազում արձանագրվել է հատկապես հետևյալ հանցատեսակներով. պետական կամ հանրային գույքի հափշտակություն՝ 13.6 տոկոսից նվազել է 13.1 տոկոս, անձնական գույքի հափշտակություն՝ 10.4 տոկոսից՝ 8.1 տոկոս, գողություն՝ 11 տոկոսից՝ 8.2 տոկոս, բնակարանային գողություն՝ 11.8 տոկոսից՝ 7 տոկոս, խարդախություն՝ 7.4 տոկոսից՝ 5.2 տոկոս, այլ հանցագործություններ՝ 6 տոկոսից՝ 4.3 տոկոս։ 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով