Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Դեսպանության հաղորդմամբ՝ դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, և հատկապես՝ Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում