Գեղարքունիքի մարզի համայնքները սեփական եկամուտները 2025 թ-ի մարտի 1-ի դրությամբ հավաքագրել են 87,7 տոկոսով

1 րոպեի ընթերցում

2025 թվականին Գեղարքունիքի մարզի 5 համայնքի սեփական եկամուտների պլանային թիվը կազմում է 3 միլիարդ 501 միլիոն 308 հազար 400 դրամ, որը 2024 թվականի հետ համեմատած ավելի է պլանավորվել 206 միլիոն 628 հազար 400 դրամով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչությունից, 2025 թվականի մարտի 1-ի արդյունքներով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել  է 87,7 տոկոս, կամ փաստացի հավաքագրվել է 511 միլիոն 845 հազար 400 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 1,1 տոկոս  աճ:

Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել  է 67,9,  Գավառ համայնքը՝ 82, Ճամբարակ համայնքը՝ 71,4,  Մարտունի համայնքը՝ 99,2, Սևան համայնքը՝ 101,6 տոկոսով։  

2025 թվականին պլանավորված ֆինանսական համահարթեցման դոտացիան 2024 թվականի փաստացիի նկատմամբ աճել է 1 միլիարդ 400 միլիոն 287 հազար 300 դրամով, որը կազմում է համայնքների սեփական եկամուտների 40 տոկոսը։ 

Հայերեն

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ