Գեղարքունիքում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2025-ի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները՝ 2 տարիքային խմբերով, որին մասնակցել են 69 հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, առաջին տարիքային խումբը ներկայացրել են 5-9-րդ դասարանների, երկրորդ խումբը՝ 10-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվել է 2 տղա և 2 աղջիկ: Այս փուլում 1-3-րդ տեղեր գրաված թիմերը ապրիլի 10-11-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին:

Գավառի համայնքային փուլի մրցումների արդյունքում 1-ին տարիքային խմբում մարզային փուլի մասնակցության իրավունք են ստացել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ, Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 և Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցների թիմերը, 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի ավագ, Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 և Գավառի Մ․ Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցների թիմերը:

Սևան համայնքից մարզային փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներին կմասնակցեն Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական, Լճաշեն Ա. Տեր-Գրիգորյանի անվան և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբի մրցումներին՝ Սևանի Խ․ Աբովյանի անվան ավագ, Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան և Գագարինի միջնակարգ դպրոցների թիմերը:

Մարզային փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներում Մարտունի համայնքը կներկայացնեն Վերին Գետաշենի N 1 միջնակարգ, Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 և Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ, Ծակքարի և Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը:

Այս փուլի 1-ին տարիքային խմբում Ճամբարակ համայնքից հանդես կգան Աղբերքի, Թթուջրի միջնակարգ և և Ճամբարակի N 1 հիմնական դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Ճամբարակի ավագ դպրոցի, Թթուջրի և Աղբերքի միջնակարգ դպրոցների թիմերը:

Վարդենիս համայնքից մարզային փուլի 1-ին տարիքային խմբում հանդես կգան Շատջրեքի, Վանևանի և Ծովակի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Շատջրեքի, Վանևանի և Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը: 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով