Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվել են առաջնահերթ նշանակության հարցեր

2 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նիստին մասնակցել են մարզխորհրդի անդամները և մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։ 

Օրակարգում քննարկվել է վեց հարց։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական, գյուղատնտեսության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ոլորտների պատասխանատուները զեկուցել են 2024 թվականի տարեկան և 2025 թվականի առաջին եռամսյակի աշխատանքային հաջողությունների և ձեռքբերումների, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։ 

Քննարկումներ են ծավալվել  2025 թվականի մարտի 1-ի դրությամբ համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, գյուղոլորտում պետական աջակցության ծրագրերի իրազեկման, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված և 2025 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, կրթական ու առողջապահական հիմնարկներում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների, մարզի համայնքներում ազդարարման միասնական համակարգի ստեղծման, գարնանային վարարումների ռիսկերի նվազեցման, աղբահանության վարձավճարների գանձման հետ կապված հարցերի շուրջ։

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետն առաջարկել է շարունակել հետևողական ու համագործակցված աշխատանքը՝ լուծում գտնելով առաջնահերթ հիմնահարցերի համար։ 

Հայերեն

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ