Պատահարներ

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը ավտոտեխսպասարկման կետի հարակից շինություններ

1 րոպեի ընթերցում

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը ավտոտեխսպասարկման կետի հարակից շինություններ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 29-ին, ժամը 18:03-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 1-ին նրբանցքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 18։29-ին։ Ավտոտեխսպասարկման կետում այրվել են կախովի առաստաղը (մոտ 15 քմ) և ներսում կայանած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի սրահը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում