Երևան

Վերջին 3 տարում մենք ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք. Երևանի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Վերջին 3 տարում մենք ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը վերջին 3 տարում մայրաքաղաքում ավելացրել է 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 հազար ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20,000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի պայմաններում:

Խնամքը ևս կարևոր է. կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի»,- գրել է Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում