Ռուսաստան

Ուկրաինային փոխանցվել է 909, Ռուսաստանին՝ 43 զոհված զինծառայողի մարմին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինային փոխանցվել է 909, Ռուսաստանին՝ 43 զոհված զինծառայողի մարմին

Ուկրաինայի զինված ուժերի 909 և Ռուսաստանի զինված ուժերի 43 զոհված զինծառայողի մարմիններ փոխանակվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիակների փոխանցման գործընթացի մասին տեղեկացրել են Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքը համակարգող շտաբը և ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։

Ուկրաինական կողմին փոխանցված զինծառայողները զոհվել են Կուրախովեի, Պոկրովսկի, Բախմուտի, Ուգլեդարի, Լուգանսկի և Զապորոժիեի ուղղություններում։ Նրանցից մի մասի մարմինները պահվել են Ռուսաստանի տարածքում գտնվող դիահերձարաններում։ Դիակները նախ կներկայացվեն դատաբժիշկական փորձաքննության՝ ինքնությունը հաստատելու նպատակով, ապա կփոխանցվեն հարազատներին՝ հուղարկավորության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում