Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի նոր խմբաքանակ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված վեց վագոն՝ ընդհանուր 420 տոննա ծավալով, և գարիով բեռնված չորս վագոն՝ 280 տոննա քաշով։