Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ մարտի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր: