Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի:
Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը:
Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն: