«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության

2 րոպեի ընթերցում

Սիսիանում մարտի 27-ին մեկնարկել են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում իրականացվող «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծի պոտենցիալ շահառու ընտանիքների հարցազրույցները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, հանձնաժողովում ընդգրկված են եղել «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենը, «Հորիզոններ» ծրագրի ղեկավարը, ծրագրի գործընկեր Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղից փորձագետներ։ 

«Նպատակ ունենալով խթանել նորարարական մոտեցումները գյուղատնտեսության ոլորտում` ընտրված ընտանիքներին կտրամադրվի դրամաշնորհ՝ իրենց ներկայացրած բիզնես ծրագրերի հիման վրա։ Այսօր հանձնաժողովը Սիսիանում հարցազրույց անցկացրեց 10 շահառու ընտանիքի հետ։ Վաղը նախատեսվում է ևս 15 հարցազրույց։ 

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի ներկայիս մասնակից սովորողների ընտանիքները։ Ընտանիքների նախնական ընտրությունը տևել է ավելի քան 2 ամիս: Սկզբնական փուլում իրականացվել է իրազեկման արշավ, որի ընթացքում ներկայացվել է ծրագիրն իր բոլոր մանրամասներով և հնարավորություններով: Ծրագրի շահառու դպրոցների տնօրեններն ու կենսաբանության ուսուցիչները նույնպես ներգրավված են եղել ողջ նախապատրաստական աշխատանքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծի նպատակն է հզորացնել գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքներին՝ տալով նրանց արդի գյուղատնտեսական գիտելիքներ, կարողություններ և գործիքներ, որոնք կապահովեն կայուն եկամուտ, բարձր արտադրողականություն և կդառնան համայնքների զարգացման շարժիչ ուժ։

Հայերեն

ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պատմական քայլը. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովին

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

Կանադայի իշխանությունները միլիարդավոր դոլարներ կծախսեն մաքսատուրքերից տուժած բիզնեսին աջակցելու համար

Վրաստանը կարգելի արտասահմանյան դրամաշնորհներ ստանալ առանց կառավարության համաձայնության

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Սլովենիայի ԱԳՆ ծառայության տնօրենին ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Սիրիայի առաջնորդը կայցելի Թուրքիա և բանակցություններ կվարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Հնդկաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են առևտրային համաձայնագրի կնքումը

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը. չորս անձ կալանավորվել է

Լիբանանը մեծացրել է իր զորքերի թիվը Իսրայելի հետ սահմանին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ԱՄՆ-ի հետ զրոյական մաքսատուրքերի շուրջ համաձայնության գալու ԵՄ-ի պատրաստակամության մասին