Տնտեսություն

«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության

2 րոպեի ընթերցում

«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության

Սիսիանում մարտի 27-ին մեկնարկել են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում իրականացվող «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծի պոտենցիալ շահառու ընտանիքների հարցազրույցները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, հանձնաժողովում ընդգրկված են եղել «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենը, «Հորիզոններ» ծրագրի ղեկավարը, ծրագրի գործընկեր Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղից փորձագետներ։ 

«Նպատակ ունենալով խթանել նորարարական մոտեցումները գյուղատնտեսության ոլորտում` ընտրված ընտանիքներին կտրամադրվի դրամաշնորհ՝ իրենց ներկայացրած բիզնես ծրագրերի հիման վրա։ Այսօր հանձնաժողովը Սիսիանում հարցազրույց անցկացրեց 10 շահառու ընտանիքի հետ։ Վաղը նախատեսվում է ևս 15 հարցազրույց։ 

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի ներկայիս մասնակից սովորողների ընտանիքները։ Ընտանիքների նախնական ընտրությունը տևել է ավելի քան 2 ամիս: Սկզբնական փուլում իրականացվել է իրազեկման արշավ, որի ընթացքում ներկայացվել է ծրագիրն իր բոլոր մանրամասներով և հնարավորություններով: Ծրագրի շահառու դպրոցների տնօրեններն ու կենսաբանության ուսուցիչները նույնպես ներգրավված են եղել ողջ նախապատրաստական աշխատանքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծի նպատակն է հզորացնել գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքներին՝ տալով նրանց արդի գյուղատնտեսական գիտելիքներ, կարողություններ և գործիքներ, որոնք կապահովեն կայուն եկամուտ, բարձր արտադրողականություն և կդառնան համայնքների զարգացման շարժիչ ուժ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում