Տեսանյութ

TOON EXPO-ն Հայաստանի սահմաններից դուրս. հոբելյանական 5-րդ ցուցահանդեսը հունիսի 27-ից 29-ը կանցկացվի Մոսկվայում

3 րոպեի ընթերցում

TOON EXPO-ն կրկին վերադառնում է՝ այս անգամ ներկայանալով  Հայաստանի սահմաններից դուրս: 2022 թվականից սկսած  Երևանում իրականացվել է  անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային 4 խոշոր  հաջողված TOON EXPO  ցուցահանդես: Գրանցելով  սպասվածից մեծ արդյունքներ այս տարի այն ընդլայնում է աշխարհագրությունը:

Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Դիանա Հարոյանը նշեց՝ Big Projects-ի ուսումնասիրությունները և կառուցապատողների ու անշարժ գույքի գործակալությունների տվյալները վկայում են, որ սփյուռքի մեր հայրենակիցները հետաքրքրված են ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերմամբ և հենց այս տարի TOON EXPO-ի աշխարհագրական սահմանների ընդլայնումն արդեն ժամանակի հրամայականն է։

«Big Projects ընկերությունը 2025 թվականին պլանավորում է 3 TOON EXPO` TOON EXPO MOSCOW 2025` հունիսի 27-ից 29-ը, TOON EXPO YEREVAN 2025` սեպտեմբերի 5-ից 7-ը և TOON EXPO LOS ANGELES 2025-ը, որը կանցկացվի նոյեմբերի 23-ից 25-ը։

«Այս ցուցահանդեսների նպատակն հայաստանյան անշարժ գույքը ավելի հասանելի ու հասկանալի դարձնելն է առաջին հերթին սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, այնուհետև ՀՀ սահմաններից դուրս ապրող մարդկանց»,- նշեց Հարոյանը:

Կազմակերպիչներն ընդգծեցին՝ TOON EXPO MOSCOW 2025-ը պրեմիում դասի անշարժ գույքի ցուցահանդես-վաճառք է, որտեղ ներկայացված են լինելու ներդրումային գույք Հայաստանից, Ռուսաստանից և ամբողջ աշխարհից։ Ցուցահանդեսը կանցկացվի Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ  առաջատար կառուցապատողներ, անշարժ գույքի գործակալություններ և ներդրումային ընկերություններ կներկայացնեն բացառիկ առաջարկներ՝ հատուկ պայմաններով։

Հայաստանյան բանկերը էքսպոյի շրջանակում  նույնպես կառաջարկեն պրոդուկտներ՝ հենց սփյուռքում ապրող և ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված անձանց համար։

Ավելի քան 300 մասնակից կազմակերպություն, շուրջ 60 հազար այցելու, 5000-ից ավելի գործարք, 500 մլն դոլարի վաճառք մեկնարկից ի վեր․ սրանք թվեր են, որոնք խոսում են TOON EXPO-ի հաջողված ճանապարհի  և ապագայում  պլանավորված մեծ նախագծերի մասին:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում