Կանադայի իշխանությունները միլիարդավոր դոլարներ կծախսեն մաքսատուրքերից տուժած բիզնեսին աջակցելու համար
1 րոպեի ընթերցում

Կանադայի Օնտարիո նահանգի իշխանությունները 11 միլիարդ կանադական դոլար կծախսեն Վաշինգտոնի սահմանած լրացուցիչ տուրքերից տուժած բիզնեսներին աջակցելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին X սոցիալական հարթակում գրել է նահանգի վարչապետ Դագ Ֆորդը։
«Նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հսկայական տնտեսական անորոշություն են առաջացնում: Որպեսզի աշխատողներին և ձեռնարկություններին օգնենք հաղթահարել փոթորիկը և մարդկանց աշխատատեղերը պահել, մենք կտրամադրենք 11 միլիարդ դոլար շտապ օգնություն և աջակցություն»,- նշել է Ֆորդը։