Վրաստան

Վրաստանի կառավարությունում կավելացվի նախարարությունների թիվը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի կառավարությունում կավելացվի նախարարությունների թիվը

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է 11 օրենքների փոփոխությունները, որոնք նախատեսում են երկրի կառավարությունում նախարարությունների թվի ավելացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Նշվում է, որ ներկայում Վրաստանի կառավարությունն ունի 12 նախարար և մեկ պետնախարար։ Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը բաժանվելու է երկու առանձին գերատեսչությունների՝ ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության։ 

Գործակալության փոխանցմամբ՝ Ենթակառուցվածքների նախարարությունը կգլխավորի Իրակլի Կարսելաձեն։

Նշվում է, որ Ենթակառուցվածքների նախարարությունը, որը կդառնա գործող նախարարության իրավահաջորդը, պատասխանատվություն է կրելու այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են ջրամատակարարումը, գազամատակարարումը, մայրուղիների կառուցումն ու զարգացումը, թափոնների կառավարումը, ինտերնետ հասանելիությունը և այլն։ 

«Տարածաշրջանային զարգացման նախարարությանը, կգլխավորի Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետ Կախա Բեկաուրին։ Նախարարություը զբաղվելու է բարձրլեռնային շրջանների զարգացմամբ, կառավարելու է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և այլ գործունեությամբ»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում