Չինաստանի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը պատրաստվում են անցկացնել առաջին համատեղ զորավարժությունները
1 րոպեի ընթերցում

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը մինչև մայիսի սկիզբը պատմության մեջ առաջին անգամ համատեղ զորավարժություններ կանցկացնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է չինական Սինհուա լրատվական գործակալությունը՝ նշելով, որ վարժանքները տեղի են ունենալու Եգիպտոսում:
Չինաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունը մեծ նշանակություն ունի երկու երկրների զինված ուժերի միջև գործնական համագործակցության խթանման, փոխադարձ վստահության ու բարեկամության ամրապնդման համար։
Կարդացեք հոդվածը` Русский