Մերձավոր Արևելք

Լիբանանը մեծացրել է իր զորքերի թիվը Իսրայելի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

Լիբանանը մեծացրել է իր զորքերի թիվը Իսրայելի հետ սահմանին

Լիբանանի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի հետ սահմանին զորքերի ավելացման ծրագրին։ Զորքը կհամալրվի 4 հազար 5 հարյուր զինվորականով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ապրիլի  7-ին հայտարարել է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Կառավարությունը երեք շաբաթ առաջ հավանություն է տվել 4 հազար 5 հարյուր զինվորականի զորակոչին ուժեղացնելու մեր ներկայությունը հարավում», - զեկույցում մեջբերում է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:

Աունը վերահաստատել է, որ Լիբանանը հանձնառու է ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրագործմանը` նշելով Լիբանանի զինված ուժերի արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հետ: Նա հավելել է՝ իսրայելական բանակը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պայմանավորվածությունը՝ հարձակումներ իրականացնելով լիբանանյան տարածքի վրա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում