Քաղաքականություն

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր. դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։

Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ ընդգծելով համագործակցության մեծ ներուժի առկայությունը։

«Դեռևս 2022 թ. Հռոմ կատարած այցի ընթացքում կառուցողական քննարկումներ եմ ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և աշխատանքի ոլորտները համակարգող նախարարների հետ. արդյունքում՝ որոշեցինք համագործակցության հուշագիր ստորագրել։ Լիահույս եմ, որ նախատեսված հուշագրի կնքումն առաջիկայում իրականություն կդառնա, որից էլ կբխեն համագործակցության այլ հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Ալեսսանդրո Ֆերրանտին ևս շեշտել է երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր ներդրումն ունենալ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում․

«Մենք պատրաստակամ ենք շարունակել բարեկամական հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նախորդ երկու տարվա ընթացքում շատ բան է արվել. Ձեր կողմից նշված հուշագրի ստորագրումը դրա վառ օրինակներից մեկն է, բայց մենք էլ ավելի անելիքներ ունենք»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունից  բխող գործողությունների ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունները. ընդգծվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքի մշակույթի, աշխատանքի կազմակերպված միգրացիայի, սոցիալական աջակցության և մի շարք այլ ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում