Եվրոպա

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ԱՄՆ-ի հետ զրոյական մաքսատուրքերի շուրջ համաձայնության գալու ԵՄ-ի պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ԱՄՆ-ի հետ զրոյական մաքսատուրքերի շուրջ համաձայնության գալու ԵՄ-ի պատրաստակամության մասին

Եվրամիությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արդյունաբերական ապրանքների վրա փոխադարձ զրոյական մաքսատուրքեր սահմանելու շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ և առաջարկել ենք զրոյական մաքսատուրքեր արդյունաբերական ապրանքների համար, ինչին մենք արդեն հասել ենք բազմաթիվ առևտրային գործընկերների հետ, քանի որ Եվրոպան միշտ պատրաստ է հաջող գործարքի»,- ասել է ԵՀ ղեկավարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում