Կառավարությունը հաստատել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում հաստատվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, որոշմամբ հաստատվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը, ըստ որի՝ տնտեսավարող սուբյեկտները «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:

«2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի ընդունմամբ առաջացել էր մի շարք իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն։ Մասնավորապես, ոլորտին պետական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ էր սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն զբաղմունքների դասակարգիչները, որոնք դրվելու են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության, ինչպես նաև հարկային արտոնությունների, այդ թվում՝ R&D որակված աշխատանքներում ներգրավված մասնագիտական աշխատանք կատարող անձանց եկամտային հարկի արտոնության տրամադրման հիմքում:

Զբաղմունքների, աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչները սահմանված են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն և N 873-Ն հրամանների հավելվածներով, որոնցում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա մի շարք զբաղմունքների և մասնագիտացումների դասակարգիչներ առկա չէին։ Այս համատեքստում՝ անհրաժեշտություն էր  առաջացել մշակել, ամբողջացնել և առանձնացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող զբաղմունքների դասակարգիչների ցանկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ առաջարկվող ցանկում ներառված զբաղմունքներն ու պաշտոնները հիմնականում առանձնացված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Հմտությունների, կոմպետենցիաների և զբաղմունքների ազգային դասակարգչի» համապատասխան բաժիններից, որոնց հիմքում ընկած են Եվրոպական հմտությունների, իրավասությունների, որակավորումների և մասնագիտությունների (ESCO) դասակարգչի խմբավորումները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զբաղմունքների ներառմամբ։ 

 

Հայերեն

Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում

Ձորագյուղում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով գիտաժողով

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր