Քաղաքականություն

Հայաստանն ու միջազգային հանրությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել հայ գերիների նկատմամբ իրականացվող կեղծ դատական գործընթացը. Կոստանյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու միջազգային հանրությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել հայ գերիների նկատմամբ իրականացվող կեղծ դատական գործընթացը. Կոստանյան

Հայաստանի Հանրապետությունն ու միջազգային հանրությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել հայ գերիների և այլ պահվող անձանց նկատմամբ Բաքվում իրականացվող կեղծ դատական գործընթացները և ազատել նրանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է կառավարության նիստից հետո անցկացված ճեպազրույցի ընթացքում։

Կոստանյանը, մեկնաբանելով Ադրբեջանից հնչած այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի արցախյան պատերազմների մասնակիցներին իբր պատժելու ուղղությամբ, ընդգծել է, որ նման հայտարարություններն արվում են՝ նպատակ ունենալով ստվերելու Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող կեղծ դատական գործընթացը։

«Սա իրականացվում է՝ ստվերելու համար Բաքվում այս պահին ընթացող իրավական գործընթացներին, որոնք դժվար է նույնիսկ իրավական անվանելը։ Բնականաբար, միջազգային հանրությունն ու Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել այս գործընթացները և ազատ արձակել մեր հայրենակիցներին, և դրան ի պատասխան՝ Ադրբեջանը նման հայտարարություններով է հանդես գալիս»,-շեշտել է Կոստանյանը։  

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված տեղահանված ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցնելու հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում նման դրույթ չկա, և նման հարց չկա նաև Երևանի օրակարգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում