Սահմանամերձ բնակավայրերում լսվող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն իրականացվում. պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրվող կրակոցները, որոնք լսելի են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն իրականացվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նախարարին փոխանցեց Սյունիքի մարզի բնակիչների արտահայտած մտահոգությունը՝ նշելով, որ վերջին օրերին տարածվել են տեսանյութեր, որոնցում հստակ լսվում են կրակոցներ։

«Ինքս երեկ բազմաթիվ տեսանյութեր եմ ստացել, որոնք արձանագրում են այդ կրակոցները։ Դիմում եմ ձեզ սյունեցիների խնդրանքով՝ ակնկալելով սահմանային իրավիճակի մասին հնարավոր տեղեկատվություն»,-նշեց պատգամավորը։ 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ տեղեկացված է տեսանյութերից և հրապարակումներից։

«Եվ նաև դրանով պայմանավորված՝ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն»,-ընդգծեց նախարարը։

Նա հավելեց, որ այն դեպքերը, որոնք վտանգ չեն պարունակում, սովորաբար պաշտոնական արձագանքի չեն արժանանում։ 
«Իհարկե, պաշտպանության նախարարությունը ուշադիր  հետևում է ամենին։ Մենք այդ հարցի կարգավորումը պատկերացնում ենք բացառապես դիվանագիտական ճանապարհով և հենց այդ կերպ էլ իրականացնում ենք մեր գործելաոճը»,-հավելեց Սուրեն Պապիկյանը։ 

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները