Շուրջ 3,5 միլիոն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր․ ՄԱԿ

3 րոպեի ընթերցում

Մոտ 3,5 միլիոն սիրիացի, որոնք վերջին 14 տարվա ընթացքում զինված բախումների պատճառով դարձել են փախստական և տեղահանության են ենթարկվել երկրի ներսում, պատրաստ են անհրաժեշտ կենսապայմանների առկայության դեպքում հաջորդ տարվա ընթացքում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը։ Նա հավելել է, որ նման պայմանների ստեղծման համար ներդրումներ են պահանջվում երկրի վերակառուցման և զարգացման գործում։ 

«Մենք պետք է շատ արագ գործենք, որպեսզի ներդրումներ կատարվեն Սիրիայի վերականգնման, վերակառուցման և զարգացման համար։ Ծառայությունների ընդլայնումը դրա համար վճռական նշանակություն կունենա: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ, UNHCR) տվյալներով՝ 3,5 միլիոն ներքին տեղահանվածներ և փախստականներ պատրաստ են հաջորդ տարի վերադառնալ իրենց տները, բայց միայն այն դեպքում, եթե ունենան հիմնական կենսապայմաններ՝ կացարան, էլեկտրականություն, ջուր, սանիտարական պայմաններ, կրթություն, աշխատանք», - ասել է Ֆլետչերը: 

Նրա խոսքով՝ դրա համար ժամանակ ու ներդրումներ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցների և այլ սահմանափակումների բարդ ցանցը, ինչպես նաև ավերածությունների և կարիքների մասշտաբները։

Ֆլետչերը նաև հիշեցրել է, որ ներկայում Սիրիայում «ավելի քան 16 միլիոն մարդ՝ բնակչության գրեթե երեք քառորդը, չունի բավարար սնունդ, ջուր, ապաստան և ծառայություններ»: Նա ուշադրություն է հրավիրել Սիրիայում մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման հետ կապված դժվարությունների վրա։ 

«Մինչ օրս դոնորները տրամադրել են այդ նպատակների համար անհրաժեշտ 2 միլիարդ դոլարից միայն մոտ 155 միլիոն դոլարը կամ մինչև հունիս պահանջվող գումարի 13 տոկոսը: Արտասահմանյան օգնությունը կրճատելու ԱՄՆ վարչակազմի որոշման պատճառով ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գրեթե կեսը լրիվ կամ մասնակի հրաման է ստացել դադարեցնել աշխատանքը, իսկ մարդասիրական անձնակազմը երկրում կրճատվել է 40%-ով: Ավելի շատ կյանքեր փրկելու համար մեզ ավելի շատ գումար է պետք», - եզրափակել է Ֆլետչերը։

ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ ներկայում տեղահանված սիրիացիների թիվը մոտ 13 միլիոն է կազմում, որոնցից 5 միլիոնը գտնվում են երկրի սահմաններից դուրս՝ որպես փախստական:

Հայերեն Русский

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը