ՄԱԿ-ի անդամ երկրներն Իսրայելին կոչ են արել հեռանալ սիրիական տարածքներից

3 րոպեի ընթերցում

Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մի շարք անդամ երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ կոչ անելով հեռանալ այդ երկրի տարածքներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ն։

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Կոնգը կոչ է արել Սիրիայի իշխանություններին առաջ մղել անցումային գործընթացն ու վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում: Նա դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ ընդգծելով, որ Թել Ավիվը պետք է անհապաղ հեռանա Սիրիայի տարածքից։

Չինաստանի ներկայացուցիչն ընդգծել է Սիրիայի տնտեսության և կենսամիջոցների բարելավման կարևորությունը՝ կոչ անելով դոնոր երկրներին մեծացնել մարդասիրական օգնությունը և քայլեր ձեռնարկել միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունը վերացնելու համար, որոնք սրել են երկրի տնտեսական խնդիրները:

Իր հերթին, Ֆրանսիայի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել դուրս գալ բուֆերային գոտուց՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ 

Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը դատապարտել է Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները Սիրիայի ուղղությամբ, նաև կոչ է արել Իսրայելին դուրս գալ բուֆերային գոտուց և Սիրիայում վերահսկողության տակ վերցրած տարածքներից։

Մյուս կողմից Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը խիստ մտահգություն է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարության վերաբերյալ, համաձայն որի՝ «Իսրայելի ներկայությունը բուֆերաին գոտում և Գոլանի բարձունքներում դեռ երկար կշարունակվի»։ Նա Իսրայելին կոչ է արել հստակ ժամանակացույց տրամադրել ուժերի դուրսբերման համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը շեշտել է «Սիրիայի և Լիբանանի համագործակցության անհրաժեշտությունը՝ կանխելու Իրանի կողմից աջակցվող զինյալների վերադարձը սիրիական տարածք»։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը խորը մտահոգություն է հայտնել փետրվար և մարտ ամիսներին Սիրիայի հարավ-արևմտյան, այդ թվում՝ Դամասկոսի, Հոմսի և ափամերձ շրջանների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների մասին: Նա նաև մտահոգություն է հայտնել Իսրայելի հայտարարությունների առնչությամբ՝ կապված Սիրիայում անորոշ ժամանակով մնալու և երկրի հարավն «ամբողջովին ապառազմականացված գոտի» դարձնելու պահանջների առնչությամբ։

Հայերեն Русский

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը