ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է կենսագիտության և առողջապահության ոլորտների ծրագրավորման ընկերություն

4 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այցի շրջանակում նախարարը ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։ 

Արտյոմ Խոզյաինովը ներկայացրել է «Քվանտորի»-ի գործունեությունը և ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը նպաստավոր միջավայր է տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալելու համար։ Քննարկվել է որակյալ կադրերի առկայության կարևորությունը, ինչը ընկերության առաջնային խնդիրներից է։ Այդ նպատակով ստեղծվել է «Քվանտորի»-ի ակադեմիան, որը մասնագետներ է պատրաստում և վերապատրաստում ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով՝ բավարարելով ինչպես ընկերության, այնպես էլ ներքին շուկայի պահանջարկը։ 

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցության դերը և վերահաստատել նախարարության հանձնառությունը՝ ստեղծելու բարենպաստ միջավայր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և առաջընթացի համար։ Ընդգծվել է, որ վերջին տարիներին Հայաստանը դարձել է նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն, ինչը մեծապես պայմանավորված է կառավարության կողմից իրականացվող նախաձեռնություններով։ 

Քննարկվել են նաև ոլորտի առկա մարտահրավերները, գիտահետազոտական գործունեության ընդլայնման հնարավորությունները, տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առաջացած խնդիրների լուծման ուղիները։ Նախարարը շեշտել է, որ պետությունն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ խթանելով Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։ Այս համատեքստում կողմերը քննարկել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի ընձեռած հնարավորությունները, ոլորտի զարգացման ռազմավարությունը, Ինժեներական քաղաքում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցեր։ 

Այցի ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան խորացնելու համագործակցությունն ու նոր հնարավորություններ ստեղծելու տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։ 

«Քվանտորի»-ի գրասենյակը Հայաստանում բացվել է 2022 թվականի մարտին։ Ընկերության գործունեությունն ընդգրկում է գիտական ինֆորմատիկայի, լաբորատոր ինֆորմատիկայի, տվյալագիտության (Data Science), բարձր արտադրողականությամբ հաշվարկների (High Performance Computing) և արհեստական բանականության (AI) ոլորտները։ «Քվանտորի»-ն գրասենյակներ ունի նաև Բոստոնում, Թբիլիսիում և Աստանայում։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում