Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարարը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած այցով

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած այցով

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում