Ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով Սումի քաղաքում շուրջ 100 մարդ է վիրավորվել

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Սումի քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 99-ի, որոնց թվում կա 23 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է 99 մարդ՝ 76 մեծահասակ և 23 երեխա», - հայտնել են Սումիի քաղաքապետարանից։ 

Հարվածի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են։

Ռուսական կողմը չի մեկնաբանել Սումիի վրա հարձակումը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսաստանցի զինվորականները լույս մարտի 25-ի գիշերն Ուկրաինայի վրա են արձակել 139 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից 78-ը խոցվել են, իսկ 34-ը չեն հասել իրենց թիրախներին։

Հաղորդագրության մեջ նշվել է, որ հարձակումից տուժել են Կիևի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Չերկասիի և Օդեսայի շրջանները:

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Կիևի մարզում՝ Ֆաստովի և Բորիսպիլի շրջաններում, ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով պահեստներում բռնկված հրդեհները մարվել են, տուժածներ չկան։ Հաղորդվում է նաև, որ որ ԱԹՍ-ների զանգվածային հարվածների է ենթարկվել Խարկովի մարզի Իզյում քաղաքը։

Բացի այդ, Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հաղորդագրության մեջ նշվել է, որ մեկ ժամվա ընթացքում ռուսական 14 ԱԹՍ-ներ հարվածել են քաղաքացիական մի ձեռնարկության՝ պատճառ դառնալով շենքերի ավերածության և լայնածավալ հրդեհի։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ի առավոտյան հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել է հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք, բոլորը՝ Ղրիմում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել ուկրաինական հարվածներից ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների զոհվելու և վիրավորվելու մասին։ Զոհերի շարքում են «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը և «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովն ու նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելին, որոնք զոհվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով։ Իսկ ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը բեկորային վնասվածքներ է ստացել Կուրսկի մարզի Սուջայի շրջանում խմբագրության առաջադրանքը կատարելիս։

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են