Աշխարհ

Մինսկում տեղի է ունեցել Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը

1 րոպեի ընթերցում

Մինսկում տեղի է ունեցել Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը

Մինսկի Անկախության պալատում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կրկին ստանձնել է նախագահի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։

Արարողությանը հրավիրված էր ավելի քան 1100 մարդ։ Արարողության սկզբում հանդիսավոր երթի հնչյունների ներքո երդմնակալության վայր է բերվել Բելառուսի Հանրապետության Սահմանադրությունը։ Արարողությունը բացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն՝ հայտարարելով, որ Բելառուսի ժողովրդի կամքով, ազատ ու ժողովրդավարական ընտրությունների պայմաններում, երկրի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերեն, որից հետո հնչել է հանրապետության պետական օրհներգը, այնուհետև նախագահը ստորագրել է երդում տալու ակտը։ 

Այսպիսով, 70-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 7-րդ անգամ է ստանձնում Բելառուսի նախագահի պաշտոնը։ Հունվարի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 86,82%-ը։ Նա Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում