Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականից հեռացվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հրանտ-Լեոն Ռանոսն, ով նախօրեին հեռացվել էր հավաքականից, հանդես է եկել հայտարարությամբ:

«Ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար։  Նախօրեին առանձնազրույց եմ ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ: Խոսել իմ մասին: Ցանկանում էի նրան ասել, որ լավ մարզավիճակում եմ` մոտիվացված ու պատրաստ, եմ օգնել հավաքականին:

Մարզիչն ինձ հայտնեց, որ մտադրություն չունի ինձ ներգրավել առաջիկա խաղին։ Դա հիասթափություն էր ինձ համար: Ինձ համար կարևոր է  ունենալ խաղային պրակտիկա: Միասին պայմանավորվեցինք, որ ես վերադառնում եմ «Կայզերսլաուտեռն»՝ պատրաստվելու իմ հաջորդ խաղին։  Ինձ համար առավել կարևոր բան չկա, քան Հայաստանը ներկայացնելն է։ Ու միշտ այդ կերպ է լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Ռանոսը:

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել էր, որ Ռանոսը հեռացվել է հավաքականից` իր հետ վերջնագրելով խոսելու համար: Ֆուտբոլիստն ասել է, որ ուզում է լինել թիմի մեկնարկային կազմում:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները