ՄԱԿ-ը վերանայում է ծրագրերը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը կրճատելու պատճառով

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը ստիպված է վերանայել հումանիտար ծրագրերի ցանկը` «դժվարին որոշումներ» ընդունելով «կյանքեր փրկող նախաձեռնություններ» ընդհատելու մասին՝ ԱՄՆ-ի կողմից միջազգային հումանիտար նախագծերի ֆինանսավորումը կրճատելու պատճառով: Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր հումանիտար ծրագրերը»,- ասել է նա։ 

Որպես օրինակ Ֆլեթչերը բերել է ՄԱԿ-ի հումանիտար նախաձեռնությունը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, որի համար Վաշինգտոնը հատկացնում էր ֆինանսավորման երկու երրորդը:

Ներքին փաստաթղթի համաձայն, որը հայտնվել է FT-ի տրամադրության տակ, ՄԱԿ-ն այս տարի կծախսի ավելի վաղ պլանավորածի 90%-ից պակաս մասը՝ ԱՄՆ-ի կողմից հետագա ֆինանսավորման հարցի որոշակիության բացակայության պատճառով: FT-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի բյուջեի 20%-ից ավելին գոյանում է Վաշինգտոնի վճարումներից։

Ֆլեթչերը նաև նշել է, որ առանձին եվրոպական երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Շվեդիան, սկսել են հումանիտար ծրագրերի համար նախատեսված միջոցները հատկացնել ռազմական արդյունաբերությանը։ ՄԱԿ-ում  արդեն «ազդակներ են ստանում» այն մասին, որ Ֆրանսիան և Գերմանիան նույն պատճառով պլանավորում են կրճատել իրենց վճարումները կազմակերպության բյուջե: Այս ամենն, ըստ թերթի զրուցակցի, «պակաս ցավոտ» չի անդրադառնում ՄԱԿ-ի գործունեության վրա, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։

Փետրվարին ԱՄՆ հանրապետական ​​սենատոր Մայք Լին Սենատում նախաձեռնություն է ներկայացրել ՄԱԿ-ի կազմից և դրա հետ կապված կազմակերպություններից ԱՄՆ-ի լիովին դուրս գալու մասին, ինչը նաև նախատեսելու է Վաշինգտոնի կողմից դրանց ֆինանսավորման դադարեցում: Նորմատիվ ակտի նախագիծը նաև նախատեսում է, որ ԱՄՆ-ն այլևս չմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին: 

Հունվարի 20-ին Թրամփը որոշում ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ, ՄԱԿ-ի կառույց) ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Հայերեն Русский

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ