Ռուսաստան

Ռուսական հանրային մուլտիպլեքսում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման հարցն օրակարգում է. նախարար

1 րոպեի ընթերցում

Ռուսական հանրային մուլտիպլեքսում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման հարցն օրակարգում է. նախարար

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության՝ Ռուսաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու հարցն օրակարգում է, հայկական կողմը նման առաջարկ է արել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: 

«Հանրային հեռուստաընկերության՝  Ռուսաստանում հեռարձակվելու հարցը ևս օրակարգում է: Մենք համարում ենք, որ, եթե ռուսական կողմն ունի հանրային մուլտիպլեքս, ապա Հանրային հեռուստաընկերությունը նույնպես կարող է հեռարձակվել ռուսական հանրային մուլտիպլեքսով: Եվ նախկինում այդ առաջարկն արել ենք ռուսական կողմին, դա դեռևս չի ընդունվել»,–ասաց Հայրապետյանը: 

Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանն առնչվող համաձայնագրով ռուսական կողմը չի պարտավորվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել հանրային մուլտիպլեքսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում