Միացյալ Նահանգներ

Tesla-ն հետ է կանչում ավելի քան 46 000 Cybertruck մեքենա

1 րոպեի ընթերցում

Tesla-ն հետ է կանչում ավելի քան 46 000 Cybertruck մեքենա

Ամերիկյան Tesla ընկերությունը հետ է կանչում գրեթե 46 100 Cybertruck էլեկտրական պիկապ՝ փոխարինելու արտաքին վահանակը, որը կարող է ընկնել մեքենան վարելու ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը։

Հետկանչը վերաբերում է բոլոր մեքենաներին, որոնք արտադրվել են Cybertruck-ի արտադրության սկզբից՝ 2023 թ. նոյեմբերից մինչև 2025 թ. փետրվարի վերջը:

«Եթե շարժման ընթացքում կենտրոնական վահանակն անջատվի մեքենայից, դա կարող է ճանապարհային վտանգ ստեղծել հետևից եկող վարորդների համար և մեծացնել վնասվածքի կամ բախման վտանգը», - հայտարարել է Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերությունը:

Խնդիրը կապված է վահանակը պահող սոսնձի հետ. այն կարող է կորցնել իր հատկությունները շրջակա միջավայրի ազդեցության տակ:

Ընկերությունից հայտնել են, որ խնդրի հետ կապված միջադեպերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Tesla-ն անսարք մասերը կփոխարինի անվճար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում