Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում զիջեց Վրաստանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում զիջեց Վրաստանին

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Վրաստանի հավաքականին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով` հստակ գործելով հարձակման ու պաշտպանության գծում:

Խաղակեսի միջնամասում արդեն վրացիներն առավել շատ էին տիրում նախաձեռնությանը: Ունեցած առավելությունը Վրաստանի հավաքականը գոլի վերածեց 32-րդ րոպեին: Աչքի ընկավ Գիորգի Գոչոլեշվիլին: Ընդամենը 4 րոպե անց` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Վրաստանի երկրորդ գոլը խփեց Գիորգի Միկաուտաձեն:

Երկրորդ կեսի մեկնարկին, օգտվելով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի սխալից, Վրաստանի ընտրանին արագ հակագրոհեց` երրորդ գնդակն ուղարկելով Չանչարևիչի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Գիորգի Միկաուտաձեն:

Հայաստան-Վրաստան` 0:3: Թիմերի երկրորդ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսի քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում