Աշխարհ

Հնդկաստանը 6 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական գնումների նախնական հավանություն է տվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը 6 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական գնումների նախնական հավանություն է տվել

Հնդկաստանի պաշտպանական ձեռքբերումների խորհուրդը նախնական հավանություն է տվել ավելի քան 540 միլիարդ ռուփի (6.26 միլիարդ դոլար) արժողությամբ սպառազինությունների և սարքավորումների ձեռքբերմանը՝ զինված ուժերի կարողությունները բարձրացնելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Նախնական հավանության արժանացած այդ սարքավորումները ներառում են ավելի հզոր շարժիչներ՝ հնդկական բանակի կողմից շահագործվող՝ ռուսական  T-90 մարտական ​​տանկերի համար, հավելյալ հակասուզանավային տորպեդներ Հնդկաստանի ռազմածովային նավատորմի համար և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում