Իրականությունը մեդիայում.  ներկայացնե՞լ, թե՞ ստեղծել

4 րոպեի ընթերցում

Մեդիատեղեկատվության մատուցման ձևը նույնքան կարևոր է, որքան բովանդակությունը։ Մի քանի ժամ տևած իրադարձության մասին դուք կարդում եք 3 րոպեում ընթերցվող մի հոդված։ Հետևաբար՝ դրա հեղինակն է որոշում, թե այդ իրադարձության որ մասին դուք ծանոթանաք, ինչը կարևորեք։

Սրան տեսաբաններն անվանում են շրջանակավորում (ֆրեյմինգ), երբ իրադարձությունը ներկայացնում է որոշակի շրջանակով՝ օգտագործելով վերնագրեր, լուսանկարներ, հնչերանգներ, տեխնիկական միջոցներ և այլն՝ ազդելու ընթերցողի պատկերացումներին։ Հոդվածի հերոսների օգնությամբ փորձ է արվում բացահայտել շրջանակավորման դերն ու ընկալումը լրագրության մեջ։

Զարուհի Սարգսյան. տեսաբան

Լուսանկարը՝ անձնական արխիվից

 

Իրականությունն այն չէ, ինչի մասին խոսում են, այլ այն, թե ինչպես են խոսում։ Այսինքն՝ մեր պատկերացումները մեծապես կախված են տեղեկատվության մատուցման ձևից։

Շրջանակավորումը լայնորեն կիրառվում է PR-ում, գովազդում, քաղաքական հաղորդակցության, սոցիալական մեդիայի, հատկապես՝ ինֆլյուենսերների կողմից։ Հնարավոր չէ ցույց տալ օրվա 24 ժամը, ինֆլյուենսերն է ընտրում, թե լսարանն ինչ իմանա։ Այս դեպքում շրջանակավորումը ոչ միայն ցանկալի, այլև անխուսափելի գործիք է։

Հաճախ հնարավոր չէ լրատվությունը ներկայացնել առանց շրջանակների, քանի որ դրանք թույլ են տալիս պարզեցնել բարդ հարցերը, առաջարկում կոնկրետ տեսանկյուն՝ դրանք հասկանալու համար։ Սա կարող է լինել ինչպես գիտակցված, այնպես էլ ենթագիտակցաբար։

Մեդիայում շրջանակավորումը հաճախ կապված է լրագրողական կողմնակալության հետ։ Նպատակը պարզ է՝ սահմանել օրակարգ, ազդել հանրային ընկալումների վրա, ձևավորել ցանկալի մտածողություն և ուղղորդել մեկնաբանությունները։

Նարե Պետրոսյան. լրագրող

Նարե Պետրոսյան Լուսանկարը՝ անձնական արխիվից

Լրագրության` հանրային ընկալում ձևավորելու ներուժը շատ մեծ է: Մարդկանց տարբեր խմբերի դիրքորոշումներն ու պատկերացումները հաճախ կապված են իրենց սպառած լրատվամիջոցի քաղաքականության հետ:

Լրագրողը, ընտրելով ինչ-որ թեմա ու այն ներկայացնելու ձև, անխուսափելի է դարձնում շրջանակավորումը: Սա հաճախ կարող է ենթագիտակցաբար արվել, բայց քիչ չեն նաև դեպքերը, երբ լրատվամիջոցի կամ լրագրողի ընդգծված հայացքներն են դառնում հիմք շրջանակավորման համար:

Տեղեկատվության օբյեկտիվության գնահատման համար պետք է համեմատել նույն թեմայի վերաբերյալ տարբեր աղբյուրների անդրադարձը: Քննադատական մտածողությունը անհրաժեշտ հատկանիշ է հատկապես այսօր, երբ սուտը ավելի ճշմարտանման է, քան երբևէ:

Անուշ Քարամյան. մեդիա սպառող 

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Լուրեր հատուկ չեմ փնտրում։ Լրատվական կայքեր մուտք գործելու սովորություն չունեմ։ Ինստագրամում և Ֆեյսբուքում հետևում եմ լրատվամիջոցների հրապարակումներին, քանի որ դրանք ավելի արագ ու հասանելի են։ Իմ ուշադրությունը գրավում են վերնագրերը․ երբեմն միայն վերնագիրն եմ կարդում ու չեմ բացում հոդվածը։

Եթե վերնագիրը հետաքրքիր է, կարդում եմ մեկնաբանությունները՝ հասկանալու, թե ինչ կարծիք ունեն մարդիկ։ Հաճախ հենց մեկնաբանություններն են որոշում՝ կկարդա՞մ ամբողջ նյութը, թե ոչ։ Նույն իրադարձությունը, կախված  լրատվամիջոցից, տարբեր լույսի ներքո կարող է ներկայացվել, խիստ տարբեր մեկնաբանություններ ունենալ։

Կարևորում եմ բազմակողմանի տեղեկատվությունը, իսկ շրջանակավորումը շատ նկատելի է, հատկապես՝ բևեռացված լրատվամիջոցներում։ Մեկ աղբյուրում տեսնում եմ միայն պաշտոնական տեղեկատվություն, իսկ մյուսում՝ հիմնականում քննադատություն։ Այսօր տեղեկատվական մանիպուլյացիաները շատացել են։ Կարևոր է հասկանալ, թե որ տեղեկությունն ինչ նպատակով է ներկայացվում, սառը դատողություն անել։

Նարինե Ղալամյան
Հայկուհի Ղուլյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը