Մշակույթ

Մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացը կկանոնակարգվի

4 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթին։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ  նախագծով առաջարկվում է մշակույթի ոլորտում ներդնել գործիքներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն հանրային և տնտեսական կյանքում մշակութային գործունեության կշռի բարձրացմանը:

«Աճուրդներն ամբողջ աշխարհում տարածված են՝ խթանելու արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների և գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը: Այս առումով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում և արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժերը և դինամիկ զարգացումները»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով, որ նպատակը մշակութային աճուրդների կայացումն է։

Նրա խոսքով՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում: Օրենսդրական նախաձեռնությամբ, ընդհանուր առմամբ, ձևակերպվում են նոր հասկացություններ, ինչպիսիք են՝ մշակութային աճուրդը, աճուրդի տունը և այլն։

Ըստ նախարարի՝ ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությամբ մշակույթի տնտեսականացումն առաջնային թիրախ է: 

Ներկայացնելով առաջարկվող կարգավորման հիմնավորումը՝ նախարարը նշել է, որ ներկայում մշակութային աճուրդների դաշտը  կայացած չէ, որը բացասաբար է ազդում արվեստի շուկայի կայացման գործընթացի վրա։ Մասնավորապես՝  կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքը, բացակայում է պատկերասրահների և աճուրդային տների միջև համագործակցության էկոհամակարգը և այլն։ Նշված գործոնները չեն նպաստում արվեստի դաշտի դինամիկ զարգացմանը, արվեստագետների վարկանիշի բարձրացմանը և ոլորտում նոր միտումների ձևավորմանը: 

Առաջարկվող նոր նախագծով կձևավորվեն ստեղծագործությունների բաց հոսքեր և թափանցիկ շրջանառություն, որը հնարավորություն կտա իրականացնելու մշտադիտարկում։

«Արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը կնպաստեն ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանը: Սա կնպաստի նաև առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ստվերային շրջանառության կրճատմանը: Կապահովվի նաև ոլորտում համակարգված պետական  քաղաքականության իրականացումը, այդ թվում՝ պետական թանգարանային հավաքածուների համալրումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախատեսվում է ապահովել միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկայում, որն իր հերթին կնպաստի հայ և օտարերկրացի արվեստագետների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում հայկական մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:

«Ուսումնասիրելով շուկան՝ կարծում ենք, որ հեղինակավոր աճուրդային տան ներգրավման շնորհիվ մեր երկրի աճուրդային շուկան նաև տարածաշրջանային հետաքրքրության առարկա կդառնա»,- նշել է  նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև, որ մշակութային աճուրդները կազմակերպվելու են մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնց գործունեության դաշտը նշված օրենսդրական կարգավորման ընդունմամբ կանոնակարգվում է:

Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Հայերեն

Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը

Թուրքիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի

Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել ձկնամթերք Եվրամիության շուկա

Սերբիան ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ չի դառնա. փոխվարչապետ

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին

Թուրքիայում լուրջ բախումներ են տեղի ունեցել Էրդողանի մրցակցի կալանավորմանը հաջորդող ցույցերի ժամանակ

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ․ սպասվող միջոցառումներն ու ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հայաստանը ներկայացրել է երկրորդ հայտը Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար

ՆԳՆ-ն և ԿԸՀ-ն հրապարակել են մարտի 30-ին կայանալիք ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները