Քաղաքականություն

Ռասմուսենը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին ուղերձ կհղի Հայաստանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի անթույլատրելիության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ռասմուսենը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին ուղերձ կհղի Հայաստանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի անթույլատրելիության վերաբերյալ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին ուղերձ կհղի առ այն, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան իր համար անընդունելի է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այդ մասին ասել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ ինքը տեղեկատվության չի տիրապետում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հավանական ռազմական գործողություն նախապատրաստելու վերաբերյալ։ 

«Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունն իր կողմից ուղերձ կհղի Ադրբեջանին, որ վերջինիս հարձակումը կամ ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության համար»,-ընդգծել է Ռասմուսենը։

Նա նաև շեշտել է, որ չպետք է կորսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու այն հնարավորությունը, որը տրվել է կողմերի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու շնորհիվ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում