Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածներից 71 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական զորքերի իրականացրած ավիահարվածներից մարտի 20-ի վաղ առավոտյան 71 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeeran-ն։

Իսրայելական ռազմական ուժերն արդեն երրորդ օրն է՝ շարունակում են հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա, այդ թվում՝ Գազա, Բեյթ Լահիա, Խան Յունիս քաղաքների, Ռաֆահ շրջանի ուղղությամբ: 

Գազայի հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Հիշամ Մուհաննան Al Jazeera-ի հետ զրույցում նշել է, որ պաղեստինյան անկլավի հիվանդանոցներում բժշկական անձնակազմի և դեղամիջոցների խիստ պակաս կա։ Նա հավելել է, որ շրջափակման պատճառով Գազայի հատվածում սարսափելի հումանիտար ճգնաժամի վտանգ է հասունանում:

Ավելի վաղ Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին անկլավում 70 մարդ է զոհվել։

Մարտի 18-ից Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է լայնածավալ ռազմական գործղությունները Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ռազմական գործողությունների վերսկսումը բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները։ 

ՀԱՄԱՍ-ն իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»:

Հայերեն

Արգենտինայի ֆուտբոլի ընտրանին նվաճել է Մունդիալ-2026-ի ուղեգիր

Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանն անընդունելի են համարել Հարավային Կովկասում որևէ տեսակի էսկալացիան

Ռուսաստանը նոր դեսպան է ուղարկում ԱՄՆ

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները

Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են

Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով արդեն ավելի քան 830 հավաստագիր է տրամադրվել

Ռուբիոն Ֆիդանի հետ հանդիպմանը Թուրքիային խնդրել է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը

Օպերան՝ հոգու ալեկոծություններն արտահայտելու հնարավորություն. ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը՝ անցած ճանապարհի, անելիքների մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից շուտ