Չինաստանի առափնյա պահպանությունը չորս ճապոնական ձկնորսական նավ է արտաքսել Արևելաչինական ծովից
1 րոպեի ընթերցում

Չինաստանի առափնյա պահպանությունը չորս ճապոնական ձկնորսական նավ է արտաքսել Դյաոյու կղզիները շրջապատող ջրային ավազանից, որոնք գտնվում են Արևելաչինական ծովում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Չինաստանը դիմել է այդ քայլին, երբ Տոկիոն Պեկինին մեղադրել է Արևելաչինական ծովում լարվածություն առաջացնելու մեջ։ Չինաստանի առափնյա պահպանության ներկայացուցիչ Լյու Դեժունի խոսքով՝ չինական նավերը ձեռնարկել են անհրաժեշտ հսկողության միջոցներ։
«Դյաոյու կղզիները և նրանց հարակից կղզիները Չինաստանի անօտարելի տարածքն են»,- ասել է Լյուն՝ կոչ անելով Ճապոնիային դադարեցնել անօրինական գործողությունները վերոհիշյալ ջրերում։