1 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է մարտի 25-ին մեկնարկած նիստի աշխատանքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։
Ազգային ժողովը կքննարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։
Լիագումար նիստում քննարկման կդրվի նաև պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը։
Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը: