Համաշխարհային աթլետիկայի ասոցիացիայի ղեկավարը հայտարարել է բոլոր մարզուհիների համար գենդերային ստուգումների ներդրման մասին
1 րոպեի ընթերցում

Համաշխարհային աթլետիկայի ասոցիացիայի նախագահ Սեբաստիան Քոուն հայտարարել է գենդերային ստուգումների ներդրման մասին բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մրցել կազմակերպության հովանու ներքո: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Նրա խոսքով՝ թեստավորումը կարիերայի ընթացքում անհրաժեշտ կլինի անցկացնել մեկ անգամ։ «Գործընթացը պարզ է և շատ կարևոր։ Մենք կաշխատենք այն հարցի շուրջ, թե ով կանցկացնի թեստը և ժամկետները»,- հավելել է Քոուն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում է տրանսգենդերներին, որոնց սեռը ծննդյան պահին որոշվել է արական, մասնակցել կանանց սպորտային մրցաշարերին։ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Մեյսն իր հերթին ասել է, որ օրենսդրությունը կվերականգնի արդարությունը և կպաշտպանի կին մարզիկների իրավունքները: