Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի, և Պաշտպանության նախարարությանը հստակ հանձնարարական է տվել ոչ մի խախտում չանել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»,-նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ համաձայնեցված նախագիծը։