ՀՀ ԱԳ նախարարը մարտի 19-20-ը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 19-20-ը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նախատեսված են նաև այլ քննարկումներ:

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe 中文