Չինաստան

Վան Ին խոսել է Ուկրաինայի կարգավորման գործընթացի մասին

2 րոպեի ընթերցում

Վան Ին խոսել է Ուկրաինայի կարգավորման գործընթացի մասին

Ուկրաինայում խաղաղ գործընթացը չպետք է պարտադրվի երրորդ երկրի կամ երկրների կողմից և չի կարող ծառայել որևէ երկրի շահերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

Նա հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոնոմի հետ, որի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ուկրաինական ճգնաժամը։

«Չինաստանն ի սկզբանե հանդես է եկել երկխոսության և բանակցությունների միջոցով ճգնաժամի լուծման օգտին և ողջունում է հրադադարի տանող բոլոր ջանքերը, ինչը անհրաժեշտ քայլ է խաղաղության հասնելու համար: Միևնույն ժամանակ այս գործընթացը չպետք է պարտադրվի երրորդ երկրի կամ երկրների կողմից և չի կարող ծառայել որևէ երկրի շահերին»,- ասել է Վան Ին։

Նա ընդգծել է, որ Չինաստանն աջակցում է արդար, երկարաժամկետ և պարտավորեցնող խաղաղ համաձայնագրի կնքմանը, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար։

«Մենք կարծում ենք, որ բոլոր ներգրավված կողմերը և շահագրգիռ երկրները պետք է մասնակցեն խաղաղ բանակցություններին»,- ասել է նախարարը։

Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակաբար ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար բոլոր կողմերի, այդ թվում՝ Եվրոպայի հետ։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում