Թրամփը հանդես կգա Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցն ավարտելուց անմիջապես հետո մամուլի համար մեկնաբանություններ կանի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ 

Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն սոցիալական X  հարթակում գնահատելով պետությունների ղեկավարների միջև ընթացող բանակցությունները՝ նշել էր, որ նրանց հեռախոսազրույցը լավ է ընթանում։ 

 

Հայերեն English Русский