Տաջիկստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և երկու երկրների միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարություն է տարածել Տաջիկստանի ԱԳՆ-ն։

«Համոզված ենք, որ այս փաստաթղթի արագ իրավական ամրագրումը կարևոր քայլ կլինի ադրբեջանա-հայկական հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ և կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայերեն English فارسی Русский