Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից, Թուրքիայից զենք գնում․ թուրք լրագրող

2 րոպեի ընթերցում

Թուրք լրագրող Բարչըն Յինանչը, Հայաստանում պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումներում ստացած տեղեկատվությունը վերլուծելիս, խոսել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Regionmonitor-ը։ 

Նա նշել է, որ իր ընկալմամբ Հայաստանում մտահոգություն է առկա, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կարող է փորձել վերցնել այդ «միջանցքը», որը Հայաստանի տարածքով է անցնում։ Նա այդ մտահոգությամբ է բացատրել Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը։

«Հայաստանն այդ իսկ պատճառով է Ֆրանսիայի, Հնդկաստանի նման երկրներից զենք է ձեռք բերում, իսկ Ադրբեջանն ասում է՝ չեղարկի՛ր այդ զենքի գնման պայմանագրերը, ինչու՞ ես զենք գնում, եթե զենք ես գնում, նշանակում է դու խաղաղություն չես ցանկանում, այս տարածաշրջանի համար սպառնալիք ես ներկայացնում»,-ասել է վերլուծաբանը և շարունակել․

«Շատ լավ, բայց Ադրբեջանն էլ Իսրայելից է թե՛ հետախուզական տվյալներ, թե՛ զենք ստանում։ Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչու՞ ես Իսրայելից, ինչու՞ ես Թուրքիայից զենք գնում։ Իսրայելի նման մի երկրի պաշտպանական արդյունաբերությանն է աջակցում, որը 50 հազար պաղեստինցու կյանք է խլել։ Ամենայն հավանականությամբ դա իրականացրած ռազմական ինքնաթիռների վառելանյութերն է այնտեղ ուղարկվում։ Դե Թուրքիայում էլ հազիվ մի փոքր խումբ կարողացավ բողոք բարձրացնել Իսրայելին Ադրբեջանի աջակցության համար։ Նրանք էլ, գիտեք, ոստիկանական ուժով ձերբակալվեցին»։

Թուրք վերլուծաբանը շեշտել է, որ Հայաստանը հայտարարում է, որ ընդունում է 1991թ․-ին ստորագրված Ալմաթիի հռչակագիրը։ Հայաստանի դիրքորոշումն Ադրբեջանի դեմ «ռազմավարական համբերության» մարտավարություն է։ Երբ Ադրբեջանն ամեն անգամ նոր բան է առաջ քաշում, երբ ասում է, օրինակ զենքի պայմանագրերը չեղարկիր, Երևանը նոր առաջարկ է անում, օրինակ սպառազինման վերահսկողության մեխանիզմ և այլն։

«Իհարկե չգիտեմ, դա որքան կարող է այդպես շարունակվել»,-ասել է նա։ 

Հայերեն العربية English 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում